Հունիսի 30-ին տեղի կունենա ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Հունիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։
Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, օրակարգում է ԱՀ Հաշվեքննիչ պալատի 2021թ․ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման մասին հարցը։
Հիմնական զեկուցող՝ ԱՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Տիգրան Ծատրյան
««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկում։
Հիմնական զեկուցող՝ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյան
««Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «« Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկում։
Հիմնական զեկուցող՝ ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյան
Հարակից զեկուցող՝ ԱՀ ֆինանսաբյուջետային և տնտեական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյան։