երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հռոմի պապն աղոթել է ԼՂ-ում հարատև խաղաղության հաստատման համար

Հռոմի պապն աղոթել է ԼՂ-ում հարատև խաղաղության հաստատման համար

Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին է դիմել ուղերձով, որում այս անգամ աղոթել է նաև Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղության հաստատման համար, տեղեկացնում է Vatican News-ը։

Նա հիշատակել է ռազմական հակամարտությունները, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Իրաքում, Եմենում, Լիբիայում, Իսրայելում և Պաղեստինում՝  մարդկանց պատճառելով տառապանքներ:

՛՛Թող Բարձրյալի որդին աջակցի միջազգային հանրության և ներգրավված երկրների՝ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ուկրաինայի արևելյան շրջաններում հրադադարի ռեժիմը շարունակելու հանձնառությանը՛՛,-ասել է Հռոմի պապը։

  • Կիսվել: