շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի Հացի համայնքի տարածքում

Հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի Հացի համայնքի տարածքում

Հուլիսի 16-ին ժամը 13:23-ին, 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Մարտունու շրջանի Հացի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին։

Հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են մեկնել Մարտունու հրշեջ-փրկարարները։ Հրդեհաշիջման աշխատանքներում փրկարարներին օգնել են Մարտունու շրջանի Հացի և Նորշեն համայնքների մի խումբ բնակիչներ։

Ժամը 14:25-ին հրդեհը մեկուսացվել է, լիամարվել` 15:00-ին։ Այրվել է մոտ 5 հա չոր խոտատարածք, թփեր և 0,5 հա չմշակված, չորացած խաղողի այգի։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է.

Տարվա այս սեզոնին ցուցաբերել զգոնություն, պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։

  • Կիսվել: