ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է․ Դավիթ Բաբայան

Հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է․ Դավիթ Բաբայան

Ընդհանուր առմամբ հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«12:00-ից մարդասիրական հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է, բայց կան ուղղություններ, որտեղ հակառակորդը շարունակում է իր նենգ, հայատյաց քաղաքականությունը եւ փորձում է որոշ հատվածներում ճեղքել Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական համակարգը։

Բոլոր նման քայլերը կասեցվում են, հետ են մղվում, սակայն հակառակորդը, իմ կարծիքով, որոշ հատվածներում շարունակելու է ակտիվ գործողությունները: Հիմնական թիրախներից մեկն է Արաքս գետի վրայի ջրամբարը, որը հիմնականում բավարարում է հարեւան Իրանի կարիքները: Փորձում են այդ ռազմավարական կարեւոր հանգույցը կամ շարքից հանել, կամ վերցնել իրենց հսկողության տակ, որպեսզի հետո շատ ազդեցիկ լծակ ունենան Իրանի դեմ»,-շեշտեց Դավիթ Բաբայանը:

  • Կիսվել: