ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խաղաղապահները հրադադարի հերթական խախտումն են արձանագրել Մարտակերտի շրջանում

Խաղաղապահները հրադադարի հերթական խախտումն են արձանագրել Մարտակերտի շրջանում

Մարտակերտի շրջանում կրկին հրադադարի խախտում է արձանագրվել։

 Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
 
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
 
Նշվում է նաև, որ ՌԴ խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ Է հասցվել 242,5 տոննա մարդասիրական օգնություն։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը: Օրվա ընթացքում մաքրվել է 0,3 հա տարածք։
 
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ՌԴ խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերի կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2539,4 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26794 պայթուցիկ առարկա:

  • Կիսվել: