ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հովսեփավան համայնքի վարչական տարածքում ևս մեկ բնակելի թաղամաս է կառուցվում

Հովսեփավան համայնքի վարչական տարածքում ևս մեկ բնակելի թաղամաս է կառուցվում

ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի վարչական տարածքում՝ միանգամից 2 վայրում, նոր թաղամասերի կառուցման շինարարական աշխատանքներ են կատարվում։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։ «Ասկերանի շրջանում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքները։

Թաղամասերից մեկը կունենա 77 առանձատուն, որոնցից 22-ը՝ երեք, իսկ 55-ը՝ չորս սենյականոց։

May be an image of դրսում և brick wall-ը

Այս պահին իրականացվում են հիմքերի կառուցման և պատերի շարման աշխատանքներ։ Նախագիծն իրականացվում է ԱՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։

May be an image of դրսում

Թաղամասի կառուցման աշխատանքները կատարում են «Լիվարդշին», «Ա.Լ.Պ.», «ՌՈԲ-ԷԼ» և «ԱՐՄԵՆ-88» ՍՊ ընկերությունները»,- նշեց Մ. Դանիելյանը։

  • Կիսվել: