ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հովհաննես Թոքմաջյանը և Յուրի Սկոլուբովիչը քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ․․․

Հովհաննես Թոքմաջյանը և Յուրի Սկոլուբովիչը քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ․․․

Հունվարի 26-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը հեռախոսազրույց է ունեցել Նովոսիբիրսկի «ՍԻԲՍՏՐԻՆ» հանրահայտ համալսարանի ռեկտոր Յուրի Սկոլուբովիչի հետ։

Հովհաննես Թոքմաջյանը շնորհավորել է նրան համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
 
Կողմերը քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Պրոֆեսոր Սկոլուբովիչը Հովհաննես Թոքմաջյանին և ՇՏՀ պատվիրակությանը հրավիրել է Նովոսիբիրսկ՝ մասնակցելու 2022թ․ ապրիլ ամսին նախատեսվող “Ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրները” խորագրով XV միջազգային գիտաժողովի աշխատանքներին։
 
Յուրի Սկոլուբովիչը  շնորհավորել է նաև Նվեր Միքայելյանին ՇՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել մեր համալսարանի ուսանողներին ու հետազոտողներին իրենց առջև դրված ուսումնագիտական խնդիրների իրականացման գործում։

  • Կիսվել: