երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հնարավոր է՝ Բաքուն վերանայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը՝ Արցախ փորձագետներ ուղարկելու պատճառով

Հնարավոր է՝ Բաքուն վերանայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը՝ Արցախ փորձագետներ ուղարկելու պատճառով

Ադրբեջանը կարող է վերանայել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը, եթե կազմակերպությունը չպահպանի իր «միջազգային կարգավիճակը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով երկրի մշակույթի նորանշանակ նախարար Անար Քերիմովին և մեկնաբանելով այս միջազգային կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու դիմումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել էր, որ իրենք ակնկալում են Ադրբեջանի պատասխանը` մշակութային ժառանգությունը պահպանելու առաքելությամբ Արցախ փորձագետներ գործուղելու հնարավորության վերաբերյալ:

  • Կիսվել: