երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ԵՄ-ի համար խայտառակություն է Արցախում տեղի ունեցողն անտեսելը

ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ԵՄ-ի համար խայտառակություն է Արցախում տեղի ունեցողն անտեսելը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիները քայլերթով գնացին ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ։

ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն Եվրամիության հայաստանյան գրասենյակի դիմաց հարց հնչեցրեց՝ «Հարգարժան ԵՄ դիտորդներ, դուք եկել եք դիտարկելու ցեղասպանությո՞ւնը, դուք եկել եք դիտարկելու, թե ինչպե՞ս են  Արցախում երեխաները մահանում»։

 

Ալավերդյանն այնուհետև ասաց․ «Դուք կցանկանայի՞ք, որ ձեր երեխան հիմա ապրեր շրջափակված Արցախում։ Ինչո՞ւ եք ժողովրդին դեպի բախումների տանում, ինչո՞ւ չեք ուզում մասնակցել ցեղասպանությունից փրկելու գործին։ Ո՞ւր է ձեր ձայնը, ո՞ւր է ձեր գործողությունը, այդքան դժվա՞ր է պատժամիջոց ընդունել Ադրբեջանի նկատմամբ»։

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ԵՄ-ի համար խայտառակություն է Արցախում տեղի ունեցողն անտեսելը։

Մեկ այլ արցախցի էլ ասաց, որ Շառլ Միշելը ցեղասանության է դրդում Բաքվին, երբ Աղդամով օգնություն է առաջարկում Բաքվին։

  • Կիսվել: