երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության շնորհավորանքը ԱՀ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության շնորհավորանքը ԱՀ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ԱԺ նախագահին

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

նախագահ պարոն Իշխանյանին

Մեծարգո պարոն Իշխանյան,

Ողջունում ենք Արցախի և ողջ հայ ժողովրդի համար այս ճակատագրական հանգրվանում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը՝ Ձեզ Ազգային ժողովի նախագահ ընտրելու առթիվ:

Արժևորելով Ձեր անցած մարտական ուղին, Արցախի անկախությանն ու պետականությանը անմնացորդ նվիրումը՝ մեր զորակցությունն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում Ձեզ և Արցախի ժողովրդին:

Համոզված ենք, որ Ձեր ընտրությունը նոր լիցք կհաղորդի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման գործին և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարին»,- ասված է ուղերձում։

 

  • Կիսվել: