չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հենց կառավարության գործունեության արդյունքում է, որ մենք հնարավորություն ունենք դեռ պայքարելու, չհանձնվելու, սովի չմատնվելու եւ այդ առումով մեղադրանքներն անհիմն են․ Արայիկ Հարությունյան

Հենց կառավարության գործունեության արդյունքում է, որ մենք հնարավորություն ունենք դեռ պայքարելու, չհանձնվելու, սովի չմատնվելու եւ այդ առումով մեղադրանքներն անհիմն են․ Արայիկ Հարությունյան

Հենց կառավարության գործունեության արդյունքում է, որ մենք հնարավորություն ունենք դեռ պայքարելու, չհանձնվելու, սովի չմատնվելու եւ այդ առումով մեղադրանքներն անհիմն են: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով այն հարցին, որ իշխանություններին մեղադրում են անհրաժեշտ ապրանքներ բավարար չափով չպահուստավորելու համար:

«Այսօր մենք կարտոֆիլի գծով ստանում ենք 5-6 հազար տոննա բերք, ցորենի գծով այնքան, որ թույլ է տալու՝ ձգելու էլի որոշ ժամանակ: Նույն բանջարաբոստանային կուլտուրաների գծով ունենք հազարավոր տոննաներով բերք։ Այսինքն՝ կառավարության նպատակը եղել է ոչ թե բերել, պահեստավորել, այլ բերել, արտադրել, եւ այդ արտադրանքն է մեզ թույլ տալիս ունենալ գոնե նվազագույն պաշար։ Կառավարության հենց այսպիսի ռազմավարությունն է մեզ թույլ տալիս դեռ պայքարել, դեռ սովի չմատնվել, այնպես որ մեղադրանքներն անհիմն են»,-ասաց նա:

  • Կիսվել: