հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայտնի են Նոր Ղազանչի և Հերհեր համայնքների ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Հայտնի են Նոր Ղազանչի և Հերհեր համայնքների ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Ընդհանրացվել են նախօրեին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքի 4/1 ընտրական տեղամասում անցկացված համայնքապետի ընտրությունների արդյունքները։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Կառլեն Ասատրյանն ասաց, որ համայնքի ղեկավար է ընտրվել Ռուսլան Առուստամյանը:

«Ընտրություններին 98 ընտրողներից մասնակցել է 69 ընտրող կամ ընտրողների 70.4 %-ը: 68 ընտրող քվեարկել է Ռուսլան Առուստամյանի օգտին»,- նշեց Կ. Ասատրյանը: Մեր զրուցակցի հավաստմամբ՝ ընտրություններին խախտումներ չեն արձանագրվել, ամեն ինչ անց է կացվել ըստ սահմանված կարգի:

Հերեր համայնքի Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ համայնքի ղեկավար է ընտրվել Արման Շահիսի Ալեքսանյանը:

«Հերհեր համայնքի 5/1 ընտրատեղամասում գրանցված 399 ընտրողներից 203-ը կամ 50.9 %-ը մասնակցել է համայնքի ղեկավարի ընտրությանը: Գրանցված միակ թեկնածուն ընտրվեց 139 կողմ և 48 դեմ ձայների համամասնությամբ: Անվավեր է ճանաչվել 16 քվեաթերթիկ: Ընտրություններն անցել են բնականոն հունով, խախտումներ չենք արձանագրել, սակայն դիտորդների կողմից ստացել ենք 2 դիտողություն», - նշեց Ս. Գրիգորյանը:

  • Կիսվել: