հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայտնի են արցախցի դպրոցականների աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդների օրերը

Հայտնի են արցախցի դպրոցականների աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդների օրերը

Ըստ ուսումնական պլանի՝ հանրակրթական ուսումնական hաստատությունում պարապմունքները սկսվել են 2021 թվականի սեպտեմբերի 1-ին և կավարտվեն 2022 թվականի մայիսի 27-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 30-ին 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` 1-ին, 32` 2-րդ և 34՝ 3-12-րդ դասարանների աշակերտների համար։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի քարտուղար Մերի Սարդարյանը:

«1-ին դասարանցիների աշնանային արձակուրդները կտրվեն 2021 թվականի հոկտեմբերի 18-31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թվականի հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022 թվականի մարտի 21-ից մինչև ապրիլի 3-ը ներառյալ:

2-րդ դասարանցիների աշնանային արձակուրդները կտրվեն 2021թ. հոկտեմբերի 25-31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ և գարնանայինը՝ 2022թ. մարտի 21-27-ը ներառյալ:

Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարաններում սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2021թ. հոկտեմբերի 25-31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 9-ը ներառյալ, գարնանային՝ 2022թ. մարտի 21-27-ը ներառյալ», - նշեց Մ. Սարդարյանը:

  • Կիսվել: