չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հնարավորինս բաց կանդրադառնա հանրության բարձրացրած հարցերին. Արայիկ Հարությունյանը վաղը բացառիկ հարցազրույց կտա

Հնարավորինս բաց կանդրադառնա հանրության բարձրացրած հարցերին. Արայիկ Հարությունյանը վաղը բացառիկ հարցազրույց կտա

Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակի մասին և դրա կարգավորման նպատակով իրականացվող որոշ միջազգային ջանքերի միջանկյալ արդյունքների վերաբերյալ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցն Արցախի հանրային հեռուստատեսությանը կհեռարձակվի վաղը՝ օգոստոսի 6-ին` ժամը 20։30-ին, ինչպես նաև նախագահ Հարությունյանի ֆեյսբուքյան էջով։

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը և ավելացրեց, որ երկրի ղեկավարը խոսելու է ներքին և արտաքին մարտահրավերների մասին՝ հնարավորինս բաց անդրադառնալով վերջին շրջանում հանրության բարձրացրած հարցերին։
 
«Առաջիկայում նախագահը նախատեսում է քաղաքական շրջանակների  հետ խորհրդակցություններ սկսել՝ հետագա անելիքները քննարկելու և համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով»,- մանրամասնել է Լ. Ավանեսյանը:
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նախագահ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ, ամփոփելով այս օրերին մեր և միջազգային կոնկրետ դերակատարների կողմից իրականացվող որոշ գործընթացների միջանկյալ արդյունքները, նախատեսում է մի քանի օրից բացառիկ հարցազրույց տալ Արցախի հանրային հեռուստատեսությանը:

  • Կիսվել: