կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայտարարում եմ, որ ինչպես մինչ Արցախի շրջափակումը, այնպես էլ դրանից հետո ընտանիքս անգամ մեկ օրով չի բացակայել Արցախից. ԱՀ պետնախարար

Հայտարարում եմ, որ ինչպես մինչ Արցախի շրջափակումը, այնպես էլ դրանից հետո ընտանիքս անգամ մեկ օրով չի բացակայել Արցախից. ԱՀ պետնախարար

Հայտարարում եմ, որ ինչպես մինչ Արցախի շրջափակումը, այնպես էլ դրանից հետո ընտանիքս անգամ մեկ օրով չի բացակայել Արցախից և հիմա էլ Արցախում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

՛՛Վերջին օրերին մեծ թափ է ստացել իմ և ընտանիքիս հասցեին ապատեղեկատվության տարածումը: Սոցիալական ցանցերի կեղծ էջերով ամենացինիկ ու ամենալկտի կերպով կեղծ լուրեր են տարածվում, որ իբր ընտանիքս Արցախում չէ կամ շքեղ ու բարեկեցիկ կյանք է վարում և այլն:

Այս ամենն ուղղված է Արցախի ժողովրդի հպատակեցման ու ինքնորոշման իրավունքի զիջման քաղաքականության դեմ տարվող իմ ու Արցախի ժողովրդի պայքարի դեմ, նպատակ է հետապնդում ջլատել մեր ուժերն ու հանրության մոտ ձևավորել անվստահության մթնոլորտ:

Թեև ձգտում եմ նմանօրինակ երևույթներին ուշադրություն չդարձնել, այդուհանդերձ գիտակցում եմ նաև, որ հաճախ դրանց չանդրադառնալը կարող է ձևավորել ակնհայտ կեղծ տեղեկությունները որպես իրական ճանաչելու ընկալումներ:

Այդ առնչությամբ հայտարարում եմ, որ ինչպես մինչ Արցախի շրջափակումը, այնպես էլ դրանից հետո ընտանիքս անգամ մեկ օրով չի բացակայել Արցախից և հիմա էլ Արցախում է, ապրում է ամենահասարակ կյանքով, բոլորի հետ հավասար հերթ է կանգնում խանութում և նույն հերթերում լուռ, համեստորեն ու անարձագանք լսում ոմանց կողմից տարածվող կեղծ տեղեկություններն այն մասին, թե ինչպիսի վայելքների մեջ են պետական իշխանավորները, այդ թվում Արցախի պետական նախարարի ընտանիքը:

Արցախում իրավիճակի կայունացումից հետո պետք է պետական համակարգի ու հանրության ողջ ներուժն ուղղենք պետականակործան նմանօրինակ բոլոր երևույթների ի սպառ վերացմանն ու չեզոքացմանը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: