շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայոց բանակը միշտ բարձր պատասխանատվությամբ է կատարել իր առջեւ դրված խնդիրները. Արմեն Ասրյան

Հայոց բանակը միշտ բարձր պատասխանատվությամբ է կատարել իր առջեւ դրված խնդիրները. Արմեն Ասրյան

Հունվարի 28-ը նշվում է որպես Հայոց բանակի կազմավորման օր։

 30 տարի առաջ` այս օրը, առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անվտանգության և անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել միայն մարտունակ բանակը։

Բնութագրությունը հասանալի չէ

Օրվա առիթով մայրաքաղաքի բնակիչները այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր բանակը ստեղծվել է շատ դժվար ժամանակներում, երբ փոքր խմբերն ու ջոկատները միավորվեցին ու դարձան մեկ միասնություն, կարողացան կենտրոնացված ձևով լուծել մեծ խնդիրներ։ 1990-ական թվականներին նրանք դրեցին բանակի հզորացման կայուն հիմքեր։ Տարիներ շարունակ մեր բանակը եղել է մարտունակ, զինվորի ոգին միշտ բարձր է եղել. այն բարձր պատասխանատվությամբ կարողացել է կատարել իր առջև դրված խնդիրները։ Եթե 2020 թվականի պատերազմում մեր բանակը կռվեր միայն Ադրբեջանի դեմ, այլ ոչ թե թուրք ահաբեկիչների կամ վարձկանների, ապա այլ արդյունքներ կունենայինք։ Սակայն մենք իրավունք չունենք հուսահատվելու։ Պետք է շարունակենք լինել բանակի կողքին, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր լուման ներդնի որպեսզի բանակը հզորանա և արդիականանա. յուրաքանչյուրը պետք է իր գործում փայլի։ Բանակը մեր հպարտությունն է»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինվորների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը՝ տոնի առթիվ շնորհավորելով բոլոր զինվորականներին և մաղթելով նրանց անփորձանք ծառայություն, իսկ մարտական դիրքը հսկող զինվորին՝ խաղաղ պայմաններում մարտական հերթապահություն։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: