հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Հայկի սերունդ»֊ը մանկապատանեկան և երիտասարդական ճամբար կկազմակերպի Մարտունիում

«Հայկի սերունդ»֊ը մանկապատանեկան և երիտասարդական ճամբար կկազմակերպի Մարտունիում

Ընթացիկ տարվա օգոստոսի 7-ից 17-ը «Հայկի սերունդ» ՀԿ֊ն կկազմակերպի ավանդական դարձած ամենամյա «Հայորդիներ» մանկապատանեկան, երիտասարդական ճամբարը, այս տարի՝ հերոսական Մարտունիում («Ավոյի աղբյուր» կոչվող տեղամասում)։

 Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԿ նախագահ Արմինե Պետրոսյանը։
May be an image of 7 մարդ, people standing, դրսում և ծառը
 
«Ուղին ճշմարիտ է , երբ այն հայրենիք է բերում » խորագիրը կրող 12-րդ բանակումն այս տարի նվիրված է լինելու կազմակերպության ութ նահատակ հայորդիների և Արցախյան 3-րդ պատերազմում հերոսացած մեր ազատամարտիկների վառ հիշատակին։ Բանակումին մասնակցելու և տեղեկություններ ստանալու համար Արցախի և Մայր Հայրենիքի 12֊25 տարեկան մեր երիտասարդներն ու պատանիները մինչև սույն թվականի օգոստոսի 5-ը ՝ ամեն օր՝ ժամը 18:00-ից մինչև 20:00-ն, կարող են գրանցվել «Հայկի սերունդ» ՀԿ գրասենյակում , որը գտնվում է Ստեփանակերտի «ՍՈՖԻԱ» բազմապրոֆիլ համալիրի առաջին հարկում , կամ զանգահարել 093619799 հեռախոսահամարին»,- նշել է Ա. Պետրոսյանը և մանրամասնել՝ Մայր Հայաստանից մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://www.survio.com/survey/d/A4S4X2F3I2V8Q9P3H։

  • Կիսվել: