ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայկական դիվանագիտությունը, հատկապես նրա արցախյան հատվածը, հիմնարար ձեռքբերումներ ունի. Դավիթ Բաբայան

Հայկական դիվանագիտությունը, հատկապես նրա արցախյան հատվածը, հիմնարար ձեռքբերումներ ունի. Դավիթ Բաբայան

Հայկական դիվանագիտությունը, հատկապես նրա արցախյան հատվածը, իսկապես հիմնարար ձեռքբերումներ ունի:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջին գրել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
 
«Արդյունավետ #արտաքին #քաղաքականություն վարելու առանցքային բաղադրիչները, իհարկե, արհեստավարժությունն ու հայրենասիրությունն են։ Արհեստավարժությունն ու հայրենասիրությունը կերտվում են համապատասխան դաստիարակությամբ եւ կրթությամբ։ Դա շարունակական, անվերջանալի գործընթաց է: Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի #դիվանագիտության պատմության ուսումնասիրությունը՝ ներառյալ հայրենական, առանցքային իրադարձությունների եւ դերակատարների իմացությունը, նրանցով ու նրանց ձեռքբերումներով հպարտանալն է։ Այստեղ #հայկական դիվանագիտությունը, հատկապես նրա արցախյան հատվածը, իսկապես հիմնարար ձեռքբերումներ ունի։
 
Ձեռքբերումների համար հատկապես կարեւոր էր 13-րդ դարը, որն, իսկապես, ճակատագրական ժամանակաշրջան էր։ Սկսվեցին մոնղոլական նվաճումները՝ արմատապես փոխելով աշխարհի #աշխարհաքաղաքական լանդշաֆտը եւ մարդկության պատմությունը։
 
#Մոնղոլական նվաճումները ավերեցին բազմաթիվ երկրներ, սպանեցին միլիոնավոր մարդիկ։ Նրանց արշավանքներից եւ այստեղ տեղի ունեցող ռազմաքաղաքական մարտերից առավել տուժած շրջաններից էին #Կովկասը, #Միջին եւ #Մերձավոր Արեւելքը։ 
 
Այս դժվարին պայմաններում արցախյան դիվանագիտությունը, առանց չափազանցության, կարողացավ հայ ժողովրդին փրկել սարսափելի ու, գուցե, անդառնալի կորուստներից։ Դա հնարավոր եղավ իրականացնել է հայ ժողովրդի, պետականության եւ դիվանագիտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Խաչենի եւ Առանի իշխան Արցախի թագավոր Հասան-Ջալալի գլխավորությամբ։ Նրա բազմաշերտ քաղաքականության, #Մոնղոլիա/յի մայրաքաղաք Կարակորում այցելությունների, մոնղոլական մեծ խանի հետ հանդիպումների ու բանակցությունների շնորհիվ մոնղոլական արշավանքներից փրկվեց ոչ միայն Արցախը, այլեւ ողջ Արեւելյան Հայաստանը եւ Արեւմտյան #Հայաստան/ի մի մասը։ Ավելին, մոնղոլները սկսեցին օգնել հայերին այլ թշնամիների դեմ պայքարում։
 
Կիլիկիան եւ Արեւմտյան Հայաստանի մյուս հատվածները մոնղոլական արշավանքներից փրկվել է #Կիլիկյա/ն Հայկական Թագավորության թագավոր Հեթում Ա-ն, ով Արցախի իշխանական տոհմի ներկայացուցիչ էր։ Նա նույնպես եղել Մոնղոլական կայսրության մայրաքաղաքում, բանակցել մոնղոլների մեծ խանի հետ։ Ի դեպ, այս հարցում նրան օգնել է հենց Հասան-Ջալալը։
 
Այս ականավոր դիվանագետների եւ պետական այրերի շնորհիվ #Արցախ/ն ու Հայաստանը գոյություն ունեն մինչ օրս։
 
Հիշենք այս մեծ մարդկանց. Մենք սովորելու եւ հպարտանալու շատ բան ունենք»,- գրել է Բաբայանը:

  • Կիսվել: