Հայաստանում որոշները որ ակտիվանում են, պետք է լավ իմանան, որ Արցախ ներկրվող յուրաքանչյուր ապրանք ՀՀ-ից է գալիս. Արայիկ Հարությունյան
Լեռնային Ղարաբաղ ինչ մտնում է, Հայաստանով է մտնում: Այս մասին Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահ Արայիկ Հարությունյանը:
ԱԺ պատգամավորներից մեկը հարց հնչեցրեց ադրբեջանական արտադրության ապրանքների՝ Արցախում իբրև թե հայտնվելու մասին՝ շեշտելով, որ այդ տեղեկությունը, դատելով նախագահի նախորդ խոսքից, իրականությանը չի համապատասխանում, և եթե կա նման բան, ինչու չեն միանգամից ԱԱԾ դիմում:
Այս դիտարկմանն ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը նշեց. ՛՛Ես մի քիչ բացեմ փակագծերը. նախ՝ հայաստանյան տիրույթում որ ակտիվանում են, թող հասկանան, որ Ղարաբաղ ինչ մտնում է, Հայաստանով է մտնում: Իբր այսպես է ձևակերպվում, որ ադրբեջանական արտադրանքը մտել է Հայաստան, և իբր Հայաստանից գնումների արդյունքում բերել են Ղարաբաղ և վաճառել...
Այս փուլում այդ մարդն ԱԱԾ-ում է, կալանավորված է, թե ձերբակալված՝ չգիտեմ, իր ֆեյսբուքյան էջում ուրիշ բան էր գրել՝ խանութից... Երբ խանութպանն ասել է՝ չկա, ասել է՝ ոմն մի կին է ինձ տվել...
Բայց որ դրանց կենսագրությունը նայեք, կհասկանաք, թե քամին որտեղից է գալիս: Դա նպատակադրված սադրանք է մեր երկրի նկատմամբ, ընդհուպ մինչև դավաճանության հոդվածով է դատվելու, որովհետև դա դավաճանություն է, ուրիշ ոչ մի բան՛՛:
Հարությունյանի խոսքով՝ եթե կա նման ինֆորմացիա, պետք է զանգել ԱԱԾ, ոչ թե Ֆեյսբուքում գրառում անել, հետո էլ ասել՝ մենք տեղյակ չենք, չենք մտածել, որ նման բան կլինի:
՛՛Մեր ամեն մի ինֆորմացիա, մանավանդ՝ այսքան ծանր հոգեբանական վիճակում գտնվող մեր հասարակությանը պետք չէ... Մի կողմից՝ գտնվում ենք այդ վիճակում, մյուս կողմից... Ով են՝ լսել եմ... Տեղյակ եք՝ ովքե՛ր են, ոչ թե անուն է, այլ կազմակերպություն է, բայց ես չբարձրաձայնեմ, ես իրավունք ունեմ մտածելու ու կապելու 16 թվականի, ես իրավունք ունեմ մտածելու, ավելին, 20 թ պատերազմի ժամանակ սադրանքների հետ... Այդ մարդիկ, այո՛, դավաճանում են՝ չհասկանալով, որ ավելի լավ է դու Ադրբեջանին տաս ինֆորմացիա, քան մեր հասարակությանը պառակտես՛՛:
Նախագահի խոսքով՝ Ադրբեջանում նման տեղեկությունները մեզնից լավ գիտեն. ՛՛Բայց երբ դու հասարակթւայնը պառակտում ես, քայքայում ես, հնարավորություն ես տալիս հակառակորդին՝ ավելի խիստ միջոցառումներ ծրագրել: Դա արդեն ոչ միայն դավաճանություն է, այլ արդեն ամենախիստ պատժին պետք է ենթարկել դրանց, և որևէ մեկի նկատմամբ ինֆորմացիոն դաշտը պետք է վերահսկել, կառավարել՛՛:
Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաև ռազմական դրության իրավիճակում տեղեկատվական աղբյուրների հասանելիությանը: Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Ասում են՝ ֆեյսբուքն անջատենք: Այո՛, ռազմական դրության պայմաններում թույլ են տալիս, բայց մեր հասարակությանը չեմ ուզում զրկել բոլոր հնարավոր... Ինֆորմացիան էլ է սնունդ, դրանով ապրում են, իհարկե, ուղեղների լվացման համակարգը գործում է... Մի ապուշ ֆեյսբուքում գրում է՝ նախագահը Սևանում դղյակ է կառուցում, ամբողջ Ղարաբաղով մեկ տարածվում է... ԵՍ այդտեղ եղած չկամ, Սևանում եղած կամ, բայց որտեղ կառուցվում է, այդտեղ եղած չկամ, հետո ճշտել եմ՝ կյանքում եղած չկամ՛՛:
Նախագահի խոսքով՝ այսպիսով պառակտում ու քայքայում են հասարակությանը՝ սադրելով կեղծ տեղեկություններով:
՛՛Հեղափոխությունը լավ բառ է... Իշխանափոխություն... Ավելի ճիշտ՝ ապստամբություն անվանենք, ոչ թե հեղափոխություն, ապստամբությունը նման մեխանիզմերով են իրականցրել՝ ուղեղները լվանալով, կեղծ ինֆորմացիա տալով, հասարակոթյունը, իշխպանությունը պառակտելով, քանդելով և այլն...
Որ ֆեյսբուքում գրում են՝ խրամատ ենք փորում, դա ի՞նչ է, դա դավաճանությու՞ն չէ՞...՛՛,-իր խոսքը եզրափակեց Արցախի նախագահը: