ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանում գործող պետպատվերի ողջ ծավալը հասանելի է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Ավանեսյան

Հայաստանում գործող պետպատվերի ողջ ծավալը հասանելի է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Ավանեսյան

Հայաստանում գործող պետպատվերի ողջ ծավալը հասանելի է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Դա նրանց տրամադրվում է պետության կողմից փոխհատուցմամբ եւ անվճար է: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ահազանգերին, որ շատ դեպքերում արցախցիներից հիվանդանոցներում գումար են պահանջում ծառայությունների համար:

«Բայց պետք է նաեւ հստակ ներկայացնենք, որ այդ ծառայություններից օգտվելու որոշակի կարգ կա եւ քաղաքացին պետք է նախ գրանցվի ամբուլատոր օղակում, կցագրվի որեւէ ամբուլատորիայում կամ պոլիկլինիկայում, այնտեղ ստանա առաջնային բուժօգնությունը, այնուհետեւ կարիքի պարագայում բժշկի ուղեգրի միջոցով արդեն հիվնդանոցային բժշկական ծառայությունները ստանա:

Մենք արդեն ունենք 67 հազար քաղաքացիներ, որորնք գրանցվել են ամբուլատոր օղակում»,-ասաց նա:

Ավանեսյանի խոսքով, այս ընթացքում արցախցիներին պետպատվերով տրամադրվել է 5796 ծառայություն հենց կոնկրետ հիվանդակոցային բժշկական օգնության:

«Արդյոք պետպատվերի շրջանակներն ամբողջությամբ փակում են մեր քաղաքացիների առողջապահական բոլոր կարիքները: Ցավոք սրտի ոչ, եւ մենք պետք է այդ ծավալները հստակեցնենք, որ ակնկալիքներն էլ ճիշտ լինեն»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: