հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանից ցանկացած կարծիք միջամտություն է Արցախի ներքին հարցերին. Գևորգ Գորգիսյան

Հայաստանից ցանկացած կարծիք միջամտություն է Արցախի ներքին հարցերին. Գևորգ Գորգիսյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն անընդունելի է համարում Արցախի ներքին քաղաքական հարցերին Հայաստանից միջամտությունը:

PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում նա կտրականապես հրաժարվեց ներկայացնել դիրքորոշում 2020-ին Արցախի նախագահական ընտրություններում երեկ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջադրվելու հայտարարության վերաբերյալ:

«Մենք որևէ դիրքորոշում չենք կարող հայտնել: Միակ բանը, ինչով կարող ենք օգնել, փորձը կիսելն է, ընտրական գործընթացների մեխանիզմների մասին ներկայացնելը: Հայաստանից ցանկացած կարծիք որևէ թեկնածուի վերաբերյալ կարող է դիտվել միջամտություն Արցախի ընտրական գործընթացներին», ասաց Գորգիսյանը:

  • Կիսվել: