երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան Արցախում էթնիկ զտումները և ցեղասպանությունը կանխելու հարցով դիմել է միջազգային կառույցին

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան Արցախում էթնիկ զտումները և ցեղասպանությունը կանխելու հարցով դիմել է միջազգային կառույցին

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի կոչ-գրությամբ դիմել է միջազգային ֆեդերացիային Արցախում էթնիկ զտումները և ցեղասպանությունը կանխելու հարցով:

Ֆեդերացիայի կողմից տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. 

«FIA-ն ավտոսպորտի կառավարման գագաթնակետն է, որը կազմակերպում է բազմաբնույթ մրցարշավային միջոցառումներ: Մրցուղիներից բացի, մեր Ավագ Քույր Կազմակերպությունը, 100 տարուց ավելի մշտապես գործել է հանուն կյանքերի փրկության եւ միլիարդավոր մարդկանց համար առավել անվտանգ շարժունության ապահովման ստեղծման: Այն հանդես է գալիս որպես համաշխարհային խաղաղությանը, սոցիալական արդարությանը, հավասարությանը եւ ներառականությանը խթանող, ինչպես նաեւ ռասիզմի, խտրականության, ոտնձգությունների եւ ագրեսիայի դեմ պայքարող հզոր եւ միավորող ուժ: 

Ընդամենը մի քանի օր առաջ մենք ստացանք 2023 թվականի դեկտեմբերի 5-8-ը Ադրբեջանի Բաքու քաղաքում FIA-ի Գլխավոր ասամբլեայի շաբաթվան մասնակցելու հրավեր: Ադրբեջանն այն երկիրն է, որը 2020 թվականի անարդար պատերազմից հետո մշտապես բռնություն է գործադրել հայ խաղաղ բնակչության նկատմամբ, ավերել նրանց տներն ու պաշտամունքի վայրերը եւ տասնյակ հազարավոր ընտանիքների հրահրել տեղահանության։ Վերջին ութ ամիսների ընթացքում այդ երկրի կառավարությունը ստիպեց լիակատար շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը՝ զրկելով էլեկտրաէներգիայից, ջրից, սննդից եւ ցանկացած այլ մատակարարումից՝ ներառյալ մարդասիրական օգնությունը, դրանով իսկ սովի եւ նվաստացման ենթարկելով տեղի բնակչությանը: 

Այսօր նրանք նոր պատերազմ են մեկնարկել խաղաղ բնակչության դեմ, որն հստակ միտում ունի վերաճել իրենց նախնիների հողերում հազարամյակներով ապրող 120.000 հայերի լայնամասշտաբ էթնիկ զտումների: 

Որպես FIA-ի շուրջ համախմբված մի մեծ ընտանիք՝ մենք ազդեցություն եւ պատասխանատվություն ունենք գործելու համաշխարհային կարեւորության հարցերի շուրջ: Ուստի կոչ եմ անում մեր պարտքը համարել՝ լուծել այս հրատապ խնդիրը: 

Բարձրացնել իրազեկվածությունը. Օգտագործել մեր գլոբալ հարթակը՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վրա ուշադրություն հրավիրելու համար, եւ միանշանակ դատապարտել բռնության եւ էթնիկ զտումների բոլոր գործողությունները: 

Հանդես գալ հանուն խաղաղության. Կոչ անել Ադրբեջանի կառավարությանը անհապաղ դադարեցնել հակամարտությունը եւ աշխատել խնդրի միայն խաղաղ կարգավորման ուղղությամբ: 

Մեր հավաքական պարտքն է կանխել ցեղասպանության կրկնությունը, եւ մենք ունենք արժեքավոր փոփոխություններ իրականացնելու ներուժ: 

Կոչ եմ անում FIA-ին ցուցաբերել սկզբունքային դիրքորոշում եւ գործել արագ՝ անմեղ կյանքեր փրկելու եւ համամարդկային արժեքները պաշտպանելու համար»:

  • Կիսվել: