կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հայ-իտալական կրթահամալիրի նպատակը Արցախի աշխատաշուկային որակյալ արհեստագործ վարպետներ տալն է

Հայ-իտալական կրթահամալիրի նպատակը Արցախի աշխատաշուկային որակյալ արհեստագործ վարպետներ տալն է

Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանը և համար 4 հիմնական դպրոցը լուծարվեցին, և այդ շենքում հիմնադրվեց ու 2021թ. սեպտեմբերից իր գործունեությունը սկսեց «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամը՝ կից գործող և իտալական սարքավորումներով վերազինված արհեստանոցներով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Տաթևիկ Զաքարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիրն Արցախում իրավաբանորեն գրանցվել է 2021թ. հունիսի 15-ին, սակայն դրա նախադրյալները վաղուց կային: Արհեստագործական ուսումը Արցախում բարձր մակարդակի հասցնելու համար «ՍԻ ԱՅ Էն ԷՖ Արցախ» բարեգործական և «Քրիստոնյաները կարիքի մեջ» հիմնադրամների կողմից բավական ծրագրեր էին իրականցվում դեռ մինչև 2020թ. պատերազմը. մեքենասարքավորումներով հագեցվել էր Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանը:Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէՊատերազմից հետո նոր շունչ հաղորդվեց նրանց ծրագրերին, և նրանք նոր ուժով և հուսադրող քայլերով Արցախի կողքին են:

Բնութագրությունը հասանալի չէ

«Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամը ստեղծել են 5 համահիմնադիր. ԱՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, իտալաբնակ հայազգի գրող Անտոնիա Արսլանը, պրոֆեսոր Շվոն Նաշ-Մարշալը, «Քրիստոնյաները կարիքի մեջ» հիմնադրամը՝ ի դեմս նախագահ Ռիտա Մաhդեսսիանի և «ՍԻ ԱՅ Էն ԷՖ Արցախ» բարեգործական հիմնադրամը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամի ռազմավարական խնդիրը Արցախում միջազգային չափանիշներին համապատասխան նախադպրոցական, հանրակրթական, ավագ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն կրթության կազմակերպումը, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերով մասնագետների որակավորումը, որակավորման բարձրացումը և վերաորակավորումը, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական իտալական և հայկական կրթական ծրագրերի համատեղումը, Արցախի աշխատաշուկան բարձրակարգ մասնագիտական կրթությամբ արհեստագործ վարպետներով ապահովելը և այլ հանրօգուտ նախագծեր ու ծրագրեր նախաձեռնելն ու իրականացնելն է», - նշել է Տ. Զաքարյանը և հավելել, որ 2021թ. հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 14-ը իտալացի վարպետներ էին ժամանել Արցախ և կրթահամալիրի վարպետների հետ միասին դասավանդել աշակերտներին և ուսանողներին:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէՄեր զրուցակցի խոսքով՝ կրթահամալիրն այս պահին իրականացնում է 3 օղակի կրթական ծրագրեր. նախադպրոցական (52 երեխա), հանրակրթական (207 աշակերտ) և նախնական մասնագիտական (306 ուսանող): Ներկա դրությամբ ունեն 21 մասնագիտական խումբ:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: