ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Հաշվի առնելով Հրվ. Կովկասում ծանր իրավիճակը` ԼՂ հիմնախնդրի հետագա լուծման հարցում աջակցությունը պահանջարկ ունի․  Լուկաշևիչ

Հաշվի առնելով Հրվ. Կովկասում ծանր իրավիճակը` ԼՂ հիմնախնդրի հետագա լուծման հարցում աջակցությունը պահանջարկ ունի․ Լուկաշևիչ

 

Հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված ծանր իրավիճակը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետագա լուծման հարցում աջակցությունը պահանջարկ ունի: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ա.Կ. Լուկաշևիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, իր ելույթի ժամանակ անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:

«Հիմնականը տարածաշրջանում իրավիճակի կարգավորումն է, սուր մարդասիրական խնդիրների լուծումը և տարածաշրջանի կայուն քաղաքական և տնտեսական ապագա կերտելու նախադրյալների ստեղծումը: Եվ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները 2020 և 2021 թվականներին ցույց են տվել այս ուղին»,-հայտարարել է Ա.Կ. Լուկաշևիչը։ 

  • Կիսվել: