շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հանուն խաղաղության. ՀԱԵ-ն միասնական աղոթքի է հրավիրում

Հանուն խաղաղության. ՀԱԵ-ն միասնական աղոթքի է հրավիրում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը, մեր երկրի անվտանգությամբ մտահոգ, դիմում է արցախցիներին` ապաշխարության կոչով:

Այս իրավիճակից միայն Աստված կարող է մեզ դուրս բերել. «Դարձեք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի Ձեզ» , - ասում է Աստված:

Այս նպատակով ԱՊՐԻԼԻ 2-ին` ժամը 17:00-ին, Արցախի թեմը հանուն Արցախ աշխարհի խաղաղության հրավիրում է բոլորին միասնական աղոթքի` Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում և մյուս համայնքների բոլոր գործող եկեղեցիներում:

Բոլորի աղոթական ներկայությունը ցանկալի է. ֆիզիկապես մասնակցել չկարողանալու պարագայում խնդրում ենք միանալ ընդհանրական աղոթքին մտքով և հոգով։

Արցախի թեմը կոչ է անում մեր ժողովրդին զինվել ամուր հավատով և համբերությամբ` այս դժվարությունների պահին անդրադառնալով մեր ապրած կյանքին ու Աստծո հետ ունեցած մեր հարաբերություններին։

Մշտապես ուշադրություն դարձնելով հոգևոր իրականությանը՝ մասնակցել եկեղեցածիսական արարողություններին և զարկ տալ սեփական հոգևոր զարթոնքին:

Մեր կարգախոսն է. «Այն, ինչը հնարավոր չէ մարդկանց համար, հնարավոր է Աստծու համար»: Աստված թո՛ղ պահի ու պահպանի Հայաստան և Արցախ աշխարհը…

  • Կիսվել: