երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախում առողջապահական համակարգի պառալիզացված լինելու պատճառով չի հաջողվել փրկել ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի աներոջ կյանքը

Արցախում առողջապահական համակարգի պառալիզացված լինելու պատճառով չի հաջողվել փրկել ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի աներոջ կյանքը

Արցախում առողջապահական համակարգի պառալիզացված լինելու պատճառով չի հաջողվել փրկել ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի աներոջ կյանքը։

Նրա ինքնազգացողությունը երեկ կտրուկ վատացել է, բայց քանի որ բլոկադայի պատճառով Արցախում բացակայում է անհրաժեշտ դեղորայքը, իսկ դիզվառելիքի սղության պայմաններում Շտապ օգնության մեքենաները շատ հազվադեպ են դուրս գալիս հերթապահության, պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու պատճառով նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Հիշեցնենք, որ Արցախի Վերածննդի հրապարակում այս օրերին համաժողովրդական շարժում է սկսվել: Հրապարակում վրաններ են տեղադրվել: Ադրբեջանն արդեն կես տարի է՝ փակել է Հայաստան-Արցախին կապող միակ ճանապարհը, ինչի պատճառով լուրջ հումանիտար խնդիրներ են առաջացել:

  • Կիսվել: