կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀԱԼԵՊ ՀԿ-ն ամանորյա միջոցառում է կազմակերպել ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների համար

ՀԱԼԵՊ ՀԿ-ն ամանորյա միջոցառում է կազմակերպել ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների համար

ՀԱԼԵՊ հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպությունը 2023 թվականի դեկտեմբերի 16-ին կազմակերպել է ամանորյա միջոցառում Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված մանուկների և «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիք ունեցող երեխաների կենտրոնի սաների համար:

409366110_724371346013592_5971776667669723264_n.jpg (189 KB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Երևանի ժամանցի գոտիներից մեկում:

ՀԱԼԵՊ ՀԿ-ի ներկայացուցիչները կազմել էին հետաքրքիր և ժամանցային ծրագիր մանուկների համար, որը նրանց հնարավորություն տվեց մասնակցել տարատեսակ խաղերի, վայելել համեղ ուտեստներ: Միջոցառման ավարտին մանուկներին այցելել է Ձմեռ պապը, ով փոքրիկներին փոխանցել է նվերներ:

406736915_4384602251764449_5860250962766196169_n.jpg (238 KB)

ՀԱԼԵՊ հասարակական կազմակերպությունը  յուրաքանչյուր տարի Ամանորի նախաշեմին իրականացնում է տարատեսակ մարդասիրական նախագծեր կազմակերպության շահառու ընտանիքների համար: Ծրագրերից մեկն ամանորյա միջոցառումն է մանուկների համար: Մենք ուրախ են, որ Ամանորի նախաշեմին կարողացանք նաև ջերմություն փոխանցել բռնի տեղահանված արցախահայ ընտանիքների մանուկներին: Այս միջոցառման իրականացումը հնարավոր դարձավ Բասմաջյան, Չեմբերջյան և Գրիգորյան ընտանիքների բարի կամքի դրսևորման շնորհիվ», -նշել  է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը:

386887886_189542794236793_6759371970813066741_n.jpg (305 KB)

ՀԱԼԵՊ հայրենակցական բարեսիրական ՀԿ-ն մարդասիրական կազմակերպություն է, որը տարիներ շարունակ աջակցում է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքներին: Վերջին տարիներին կազմակերպության ծրագրերի շահառուներ են հանդիսանում նաև Հայաստան տեղափոխված լիբանանահայերը և 2020 թվականի պատերազմի ու 2023 թվականի բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում հաստատված արցախահայերը:

  • Կիսվել: