հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Հակառակորդի արձակած կրակի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները. ԱՀ դատախազություն

Հակառակորդի արձակած կրակի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները. ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունը տեղեկացնում է, որ հակառակորդի արձակած կրակի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքներ, ինչի առթիվ  կատարվում է հետաքննություն։

«2023թ. հուլիսի 15-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Վերին Սզնեք գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական զինուժի մարտական դիրքերից տարբեր զինատեսակներով կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Սերգեյ Ալեքսանդրի Հովագիմյանի և Ալեքսանդր Աշոտի Մարությանի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը:

2023թ. հուլիսի 24-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից կրակ է արձակվել դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արայիկ Մարդիի Օհանջանյանի և Ալեքսանդր Աշոտի Մարությանի ուղղությամբ: Հակառակորդի արձակած կրակից պաշտպանվելու նպատակով վերջիններս ստիպված դադարեցրել են աշխատանքը:

Նշված երկու դեպքերի առնչությամբ կատարվում է հետաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: