երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
«Հաջորդ հանդիպումը շատ չի ուշանալու». Արցախին նվիրված հանրահավաքն ավարտվեց

«Հաջորդ հանդիպումը շատ չի ուշանալու». Արցախին նվիրված հանրահավաքն ավարտվեց

Ազատության հրապարակում Արցախի անկախության օրվան նվիրված՝ ընդդիմության հանրահավաքն ավարտվեց Շուշան Պետրոսյանի ՛՛Արցախ՛՛ երգի կատարումով:

Ինչպես նշեց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հաջորդ հանրահավաքը չի ուշանալու, նշեց, որ իշխանափոխության հասնելու շուրջ ընդդիմադիր դաշտում ակտիվ քննարկումներ են ընթանում:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Սա մեկ հոգու, մեկ անձի որոշելիք չէ, սա արժանապատվության, մինչեւ վերջ գնալու պայքար է, մեր հաջորդ հանդիպումը շատ չի ուշանալու, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու: Չհիասթափվե΄լ, չհուսահսատվե΄լ, չլռե΄լ եւ գնալ մինչեւ վերջ՛՛:

  • Կիսվել: