չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հադրութի և Շուշիի արվեստի դպրոցների սաները ելույթ ունեցան ՀՕՄ-ի անձնակազմի համար

Հադրութի և Շուշիի արվեստի դպրոցների սաները ելույթ ունեցան ՀՕՄ-ի անձնակազմի համար

Հայ օգնության միության Ամերիկայի արևմտյան ափի շրջանային վարչության անձնակազմը ժամանել է Արցախ՝ հայրենակիցներին օգտակար լինելու պատրաստակամությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում Հադրութի և Շուշիի արվեստի դպրոցների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաները նախօրեին հանդես եկան համերգային ծրագրով, այդ կերպ շնորհակալություն հայտնելով Հայ օգնության միությանը՝ մշտապես աջակցելու համար:

Բնութագրությունը հասանալի չէ

Հադրութի և Շուշիի արվեստի դպրոցների տնօրենները իրենց ելույթներում շնորհակալություն հայտնեցին Հայ օգնության միության Ամերիկայի արևմտյան ափի շրջանային վարչության ամբողջ անձնակազմին դպրոցներին ցուցաբերած աջակցությունների համար և նշեցին, որ ՀՕՄ-ի քրտնաջան աշխատանքն անգնահատելի է։ Հայ օգնության միության ներկայացուցիչ Ժասմին Բունիաթյանի խոսքով՝ արդեն 29 տարի անընդմեջ գալիս է Արցախ, եղել է Արցախում ամենադժվար օրերին և տեսել, թե ինչպես են ցանկացած փորձության դիմադրում արցախցիները:

«Ամեն անգամ այցելելով Արցախ՝ զարգացում եմ նկատում, մենք հզոր ենք ձեզնով: Մենք պարտավոր ենք սատար կանգնել արցախցիներին դժվար պահերին և աջակցել նրանց բոլոր աշխատանքներին և կանենք: Հայ օգնության միության Ամերիկայի շրջանային վարչությունը լրիվ կազմով ներկա է հիմա, որպեսզի շնորհակալություն հայտնենք Հադրութի և Շուշիի արվեստի դպրոցների սաներին, որ այսօր իրենց գեղեցիկ կատարումներով գնահատում են ՀՕՄ-ի աշխատանքը: Մենք ունենք մեկ կարգախոս՝ "ժողովրդիս հետ, ժողովրդիս համար"», - նշեց Ժ. Բունիաթյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ ՀՕՄ-ը և ՀՕՄ-ի անձնակազմը ազգային նոր արժեքներ են: «ՀՕՄ-ի գործունեությանը ծանոթանալով՝ քարտեզագրել եմ, թե ինչ պատկառելի աշխատանք են նրանք կատարել: ՀՕՄ նշանակում է օգնություն, որի մեջ չկա թշվառություն, սնանկություն և խղճահարություն, այլ կա արժանապատվություն, խորը հայրենասիրություն, ազգային արժեքներ» - ասաց Լ. Ղարախանյանը:

ԱՀ նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի համոզմամբ՝ ՀՕՄ-ի անդամներն ապրում են Արցախով և իրենց օրը պլանավորում են հանուն Արցախի և Հայաստանի: «Մենք մտովի և հոգեպես այսօր տեղափոխվելու ենք Հադրութ և Շուշի, որովհետև Հադրութն ու Շուշին առաջին հերթին այս երեխաներն են, առաջին հերթին այն մշակույթն են, որ կրում ենք մեր մեջ: Մենք ժամանակավոր կորցրել ենք կամ հեռացել ենք մեր բնօրրանից, սակայն նման մթնոլորտով կձևավորենք մեր վերադարձը հայրենիք», - հավելեց Ա. Սիմոնյանը:Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: