հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը սերմ ձեռք բերելու նոր պայմաններ է սահմանել

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը սերմ ձեռք բերելու նոր պայմաններ է սահմանել

Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը Հանրապետության տարածքում հացահատիկային մշակաբույսերի աշնանացանը կազմակերպելու, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտերին աջակցելու նպատակով սահմանել է սերմ ձեռք բերելու որոշակի պայմաններ:

 Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ ԳԳԱ հիմնադրամի մամուլի պատասխանատու Լիդիա Եպիսկոպոսյանը:

«Սերմերը կտրամադրվեն այն հողօգտագործողներին, ովքեր հայտ են ներկայացրել ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն: Դրանք կլինեն ախտահանված և պարկավորված վիճակում:

Ցորենի և տրիտիկալեի 1կգ սերմն արժե 180դրամ, իսկ գարունը՝ 170 դրամ»,- մանրամասնեց Լ. Եպիսկոպոսյանը ՝ հավելելով, որ, համապատասխան պայմանների առկայության դեպքում, աշնանացան կատարած տնտեսվարող սուբյեկտներին, 2022 թվականից սկսած, որպես լրացուցիչ աջակցություն՝ կտրամադրվի ազոտական պարարտանյութ՝ 70-ից մինչև 100 կգ հաշվարկով: Առաջարկով հետաքրքրվածները մանրամասն տեղեկությունների համար կարող են դիմել ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ:

  • Կիսվել: