երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է. Հովհաննիսյան

«Գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է. Հովհաննիսյան

Ամբողջ օրվա ընթացքում մարտերը շարունակվել են, հակառակորդի զինված ուժերը Շուշիի ուղղությամբ են գրոհել, սակայն օղակվել են: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա ասաց. ՛՛Առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ, օրվա ընթացքում հյուսիսում, կենտրոնական ուղղսությթւնում, հարավում փոր խմբերով հրետանու կրակի աջակցությամբ փորձել են առաջ գալ, գետ են շպրտվել՝ կրելով կորուստներ:

Ինչ վերաբերում է Շուշիի մերձակայքի դիվերսիոն խմբերին դրանք, հանդիպելով մեր դիմադրությանը, երկար մարտի չեն բռնվում, օրվա ընթացքում հաջողվել է օղակել դրանց:

Ադրբեջանի դիվերսանտներն ու վարձկանները, կարծես, հատուկ խնդիր ունեն։ Ամեն մի ոչնչացված դիվերսանտի կրծքին Ադրբեջանի դրոշ կա։ Իրենք խնդիր ունեն կոնկրետ, երևի Ալիևը շատ է ուզում սեփական ժողովրդի ոգին բարձրացնել:

Նոյեմբերի 9-ը Ադրբեջանի դրոշի օրն է, և դիվերսանտների խնդիրը հայկական բնակավայրերում ադրբեջանական դրոշի ծածանումը նկարելն է։

Այսօր որոշ դիվերսանտներ ու վարձկաններ նույնիսկ փորձել են Քարինտակի ուղղությամբ և այլ ուղղություններից ժայռերը մագլցել, սակայն ոչնչացվել են՝ ժայռերի տակ:

Ալիևն ասում է՝ դրանք հարձակում են գործում դեպի Շուշի, սակայն ինչպե՞ս է լինում, որ մենք հարձակվողներին փնտրում ու գտնում ենք:

Այս պահին էլ մարտերը շարունակվում են, նախորդ գիշեր ես Արցախում էի, անտառների մաքրողներն իրենց գործը շարունակում են:

Բոլորը, որոնք ձգտում են նոյմեբրեի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը, հաղթանակ ներկայացնել, դատապարտված են: Մի բան պարզ է՝ վարձկանները, դիվերսիոն տարբեր խմբերը չեն հաջողելու, Շուշին ու հարակից բնակավայրերի բնակիչները զենքը ձեռքներին պաշտխանում են իրենց հայրենիքը:

Իրավիճակն օրհասական չէ, կան տեխնիկական, լոգիստիկ դժվարություններ, բայց Գյոռբագյոռ օպերացիան շարունակվելու է, և այդ ձորակներն ու անտառները նրանց համար դառնալու են դժոխք:

Ադրբեջանի դիվերսանտներն ու վարձկանները կոնկրետ խնդիր ունեն իրենց դրոշի օրն անելու համար, Ալիևը շատ է ուզում իրենց ոգին բարձրացնել, բայց հարձակվողները, որպես կանոն, չեն փախչում:

Լիսագորի ճանապարհն այսօր մաքրվել է, բայց քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ փակ է:

Այսօր Կարմիր Շուկայի ուղղությամբ փորձել են մատակարարումներ բերել մի քանի մեքենայով և ճեղքում իրականացնել։ Խոցվել է մի քանի մեքենա, այդ թվում՝ անձնակազմով բեռնված։ Եվ այդ ուղղությունից հետ են շպրտվել։ 

Մարտերը շարունակվում են, դրանք շատ ինտենսիվ չեն, բայց փոքր խմբերի հետ մարտերն ունեն որոշակի բարդություններ՝ հնարավորություն չկա ճակատ-ճակատ ոչնչացնել թշնամու ուժերը: Հակառակորդն ամեն կերպ փորձում է ամենաչնչին հաջողությունը գրանցել, որ ներկայացնի իր առաջընթացը, բայց մեր վճռականությունն անսասան է, և ես վստահ եմ՝ մենք հաղթելու ենք՛՛: 

  • Կիսվել: