երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ղարաբաղյան հակամարտության թեման փակ է վերջնականապես․ Ալիևը խոստացել է Արցախի օկուպացված տարածքներում բնակեցնել 140 հազար բնակիչներով

Ղարաբաղյան հակամարտության թեման փակ է վերջնականապես․ Ալիևը խոստացել է Արցախի օկուպացված տարածքներում բնակեցնել 140 հազար բնակիչներով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացահայտ հայտարարել է, որ արհամարհում է միջազգային պարտավորությունները եւ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը։

«Շատերն էին կրկնում, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք ցույց տվեցինք, որ ունի, եւ վերջերս մեկ անգամ եւս ցույց տվեցինք, այդ թեման փակված է»,- ասել է Ալիեւը։

«Ղարաբաղյան հակամարտության թեման փակ է վերջնականապես։ Անջատողականների գիրքը փակ է վերջնականապես։ Սա մեծ երջանկություն է»,- ընդգծել է Ալիեւը։

Նա միաժամանակ խոստացել է օկուպացված տարածքներում բնակեցնել 140 հազար բնակիչների, հավանաբար որպեսզի փակի նաեւ հայերի վերադարձի թեման։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: