Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն ընթանում է Պուտինի ակտիվ մասնակցությամբ. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացումն ընդհանուր առմամբ վատ չի ընթանում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է ինչպես Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի, այնպես էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, РИА Новости-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ աշխատանքները լավ են ընթանում: Գիտեք, որ եռակողմ համաձայնագրերը կնքվել են նախագահ Պուտինի ակտիվ մասնակցությամբ, և դրանք իրականացվում են նախագահ Պուտինի շատ ակտիվ մասնակցությամբ: Նա մշտական կապի մեջ է վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ: Այժմ մենք գործ ունենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և կյանքի կոչման հետ», – ասել է Պեսկովը:
Անդրադառնալով Ֆրանսիայի ցանկությանը՝ միանալու Ղարաբաղի կարգավորման գործընթացին՝ նա ասել է, որ եթե միջնորդների ջանքերը խաղաղություն են բերում, ապա դրանք կարելի է միայն ողջունել։