ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Արցախի մշակույթի և գիտության շուրջ երկու տասնյակ գործիչների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Արցախի մշակույթի և գիտության շուրջ երկու տասնյակ գործիչների հետ

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Արցախի մշակույթի և գիտության շուրջ երկու տասնյակ գործիչների հետ։

Կարևորվել է Արցախից բռնի տեղահանված մշակութային կոլեկտիվների և գործիչների՝ Հայաստանում մշակութային գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, քննարկվել են հնարավոր աջակցության և համագործակցության ծրագրեր։

Գագիկ Ծառուկյանը նշել է. «Հիմա մի դժվար, անցումային փուլում ենք, որը պետք է արժանապատիվ անցնենք, իրար թև ու թիկունք լինելով։ Շատ կարևոր է պահել Արցախի հոգևոր արժեքները, մշակույթը, արվեստը, գրականությունը»։

Հանդիպման ընթացքում ծնվել են գաղափարներ, առաջարկներ, որոնց շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

 

  • Կիսվել: