հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Freedom House-ը կոչ է արել Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսական մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին

Freedom House-ը կոչ է արել Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսական մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կրկին կոչ է արել Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսական մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին։

«Կոչ ենք անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսական մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին և անհապաղ միջոցներ ձեռնարկել ազատ տեղաշարժի ապահովման համար ՝ բացելով Լաչինի միջանցքը, որը երաշխավորում է անհատների, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը:

Տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վատթարացումը խաղաղ բնակիչներին զրկել է կենսական նշանակության դեղերից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Կոչ ենք անում Ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ՝ կոչ անելով վերջ տալ անմեղ քաղաքացիական անձանց կանխամտածված սովամահությանը»,- ասված է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ ։

  • Կիսվել: