հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ֆրանսիական խոսքն ու բարձրաճաշակ մշակույթը հանգրվանեցին Արցախի սրտում

Ֆրանսիական խոսքն ու բարձրաճաշակ մշակույթը հանգրվանեցին Արցախի սրտում

Ստեփանակերտում կայացել է «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկնարկել է դրոշների բարձրացման արարողությամբ:

Արցախի Հանրապետության պետական դրոշի բարձրացման պատիվը տրվել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, Ֆրանսիայի դրոշինը՝ «Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ»֊ի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պագտամավոր Ֆրանսուա Պուպոնիին, իսկ Ֆրանկոֆոնիայի դրոշինը՝ «Ֆրանկոֆոնիան Արցախում» միության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

«Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ շատ թանկ շփումներ են հաստատվել բարձր արժեքներ կրող մի խումբ ֆրանսիացիների հետ, որով, ըստ էության, ես զգում եմ Ֆրանսիան և նրա մշակույթը։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո այդ հարաբերությունները որակական նոր փուլ են մտել, ինչի արդյունքում ֆրանկոֆոնիայի կենտրոնի գործունեությունը կյանքի կոչվեց, և ֆրանսիական խոսքն ու բարձրաճաշակ մշակույթը հանգրվանեցին Արցախի սրտում։ Ինչու՞ Պոլ Էլյուար։ Որովհետև նա զենք ու գրիչ կրող, անարդարությունների, ատելության, պատերազմի, սարսափի դեմ պայքարող ոգի է։ Նա ազատության խորհրդանիշ է։ Ես տպավորված եմ ֆրանսիական ժողովրդի՝ հայերիս նկատմամբ արտահայտած ապրումակցման՝ էմպատիայի զգացման խորությամբ»,- մեզ հետ զրույցում նշեց Լ.Ղարախանյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ժերար Գերգերյանը տեղեկացրեց, որ կենտրոնում շա­բա­թա­կան առն­վազն 3 մի­ջո­ցա­ռում է կազ­մա­կեր­պվե­լու։

Բնութագրությունը հասանալի չէ

«Եր­կար ժա­մա­նակ է, ինչ փոր­ձում եմ հաս­կա­նալ այս ժողովրդի՝ հո­ղին այսչափ կապ­ված լի­նե­լու ի­մաս­տը, երկ­րին այսչափ կառ­չե­լու հաս­տա­տա­կա­մու­թյու­նը։ Եվ հասկացա, որ ի­րա­կա­նում էա­կա­նը կապ­վա­ծու­թյունն է. պետք է հի­շել կա­պը նախ­նի­նե­րի հետ։ Մենք պետք է ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նը դարձ­նենք շա­րու­նա­կա­կան փո­խա­նա­կում­նե­րի մի հար­թակ, ո­րը բաց կլի­նի բո­լոր մշա­կույթ­նե­րի հա­մար, ինչ­պես նաև ամ­րապն­դենք մշա­կու­թա­յին հա­մե­րաշ­խու­թյու­նը»-ա­սաց Ժ. Գեր­գե­րյա­նը։

Միջոցառման վերջում կենտ­րո­նի տա­րած­քում կազ­մա­կերպ­վեցին ծա­ռա­տունկ ու խորհրդանշական հյու­րա­սի­րու­թյուն։

Բնութագրությունը հասանալի չէ

Բացման արարողությանը ներկա էին ԱՀ առաջին տիկին Քրիստինե Հարությունյանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք, «Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ»֊ի անդամներ:

  • Կիսվել: