չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ֆրանսիացի սենատորն Ադրբեջանին մեղադրեց Արցախում ցեղասպանություն և էթնիկ զտում իրականացնելու մեջ

Ֆրանսիացի սենատորն Ադրբեջանին մեղադրեց Արցախում ցեղասպանություն և էթնիկ զտում իրականացնելու մեջ

Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցության նախագահ, ԼՂ հարցով ուսումնասիրության խմբի ղեկավար Բրունո Ռըտայոն հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացնում է ցեղասպանության և էթնիկ զտման քաղաքականություն։

Ռըտայոն, որը Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում, այս մասին ասել է օգոստոսի 30-ին Գորիսում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։  

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում  Արցախում, հանգեցնում է էթնիկ զտման և ցեղասպանության։ Այստեղ լինելու մեր առաջին պատճառն այն է, որ ողբերգություն է տեղի ունենում։ Այսօր տեղի ունեցողն Արցախը վերածում է համակենտրոնացման ճամբարի՝ բաց երկնքի տակ։ Էթնիկ զտման և ցեղասպանության այդ փորձն ուղղված է 120 հազար մարդու դեմ, որից 30 հազարը երեխաներ են։ Մենք պահանջում ենք Ֆրանսիայի նախագահից, օգտվելով Ֆրանսիայի դիրքից, այսինքն՝ այն փաստից, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է, ընդունել տալ մի բանաձև, որը վերջապես թույլ կտա բացել Լաչինի միջանցքը և դնել այն միջազգային պաշտպանության տակ, որպեսզի բացվի նաև երթևեկությունը մարդասիրական ճանապարհով»,-ասաց ֆրանսիացի սենատորը։ 

Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակությունը, որը գլխավորում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, օգոստոսի 30-ին ուղեկցել է Ֆրանսիայի մայրաքաղաքի և երկրի մի շարք ռեգիոնների կողմից Արցախի համար ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարների շարասյունը դեպի Լաչինի միջանցքի սկզբնամաս։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: