երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ես» կրթական հիմնադրամն Արցախում մասնագետների կարիք ունի

«Ես» կրթական հիմնադրամն Արցախում մասնագետների կարիք ունի

«Ես» կրթական հիմնադրամը թիմն ընդլայնելու համար մասնագետների կարիք ունի։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը՝ հավելելով, որ իրենց անհրաժեշտ են երկու ծրագրի ղեկավարներ, որոնք պետք է լինեն ոլորտի պրոֆեսիոնալ և փորձառու մասնագետներ։

«Մենք շուտով Ստեփանակերտում բացում ենք մեր կրթական կենտրոնը: Մարտունու շրջանում նույնպես մեծացնում ենք աշակերտների քանակը, մեզ մասնագետներ են անհրաժեշտ թե՛ Ստեփանակերտի, թե՛ Մարտունու շրջանի համար: Կարող են դիմել Արցախից և ՀՀ-ից: Մեզ անհրաժեշտ են խմբակավարներ, դասընթացավարներ, կրթական ծրագրի ղեկավար, նորարարական ծրագրի ղեկավար, անգլերենի մասնագետներ», - մեզ հետ զրույցում նշեց Ա. Ավանեսյանը և հավելեց՝ գրանցվել ցանկացողները կարող են անցնել https://forms.gle/uGMHTbPLwHSJngJt9 հղումով:

Նշենք, որ «Ես» կրթական հիմնադրամը ստեղծվել է Արցախի համայնքներից երիտասարդների արտագաղթը կասեցնելու նպատակով։

  • Կիսվել: