հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Երգող Արցախ». Շուշիի «Վարանդա»֊ն կրկին բեմում է

«Երգող Արցախ». Շուշիի «Վարանդա»֊ն կրկին բեմում է

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Շուշիի «Վարանդա» երգչախմբի՝ «Երգող Արցախ» խորագիրը կրող համերգը՝ նվիրված Արցախի հանրապետության հռչակման 30-ամյակին։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մոջոցառման սկիզբն ազդարարվեց «Եկեք երգենք» ստեղծագործությամբ։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Այսօր կոտրված սրտով, սակայն ձեզ նման տոկուն կամքով ձեզ հետ եմ կրկին՝ ձեզ հետ ապրելու, արարելու, ոգևորվելու, զորանալու և մեր հավաքական ու ավանդական լավատեսությունը, պայծառամտությունը, հույսն ու հավատը, կորցրածը հետ բերելու կամքն ու կորովը վերագտնելու։ Մենք պարտավոր ենք դասեր քաղել մեր հին ու նոր պատմությունից, ու, հավատալով արդարության հաղթանակին, եռամիասնաբար կերտել մեր գալիք սերունդների վաղվա օրը։ Մենք պետք է ապրենք ու արարենք այնպես, որ թշնամու աչքի առաջ վերակառուցենք հզոր ու բարգավաճ երկիր, որպեսզի մեր բազում նահատակների թափած արյունը անօգուտ վատնված չլինի։ Շնորհավոր Արցախի հանրապետության հռչակման 30-ամյակը։ Թող արցախցին ապրի խաղաղ ու երջանիկ հայրենիքում»,- մեզ հետ զրույցում ասել է «Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանը։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Միջոցառմանը հնչեցին «Բարի օր», «Ցնծա՛, հայոց աշխարհ», «Ժառանգներն ենք Արցախի», «Տղերքը, որոնք չկան», «Բարձրիկ Շուշի», «Իմ ուսուցիչ» երգերը, իսկ վերջին ակորդը տրվեց «Սարդարապատ» երգով։

Միջոցառմանը ներկա էին Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, պետական այլ այրեր, զինվորականներ։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: