երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կազմակերպվել է մոմավառություն՝ Արցախի Մարտակերտի շրջանում մահացած երեխաների հիշատակին

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կազմակերպվել է մոմավառություն՝ Արցախի Մարտակերտի շրջանում մահացած երեխաների հիշատակին

Այսօր Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կազմակերպվել է մոմավառություն՝ Արցախի Մարտակերտի շրջանում մահացած երեխաների հիշատակին։

Ինչպես նշեց ակցիայի կազմակերպիչներից ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ իրենք կոչ են անում ՄԱԿ-ին, որ անտարբերության չմատնի Հայաստանի եւ Արցախի փոքրիկների իրավունքները, որոնց մասին անընդհատ խոսում ու կոչեր են անում:

՛՛Ստացվում է, որ աշխարհում ցանկացած մանուկ պաշտպանված է, բայց հայ մանկիկը հացի պատճառով մահանա եւ որեւէ մեկն ուշադրություն չդարձնի: Այդ նույն ճակատագրին արժանանալու են 30 հազար մանուկները, եթե այս անտարբերությունը շարունակվի, անգործություն լինի այն միջազգային կառույցների կողմից, որոնք պարտավորություն ունեն պաշտպանելու երեխաների իրավունքները՛՛,-նշեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում մայրը երկու երեխաներին՝ 6 և 3 տարեկան, թողել էր տանը միայնակ, ինքը ոտքով գնացել Մարտակերտ՝ սնունդ բերելու: Երեխաները տնից դուրս էին եկել, մտել անծանոթի մեքենա, որտեղ, ժամեր շարունակ մնալով, շոգից մահացել էին:

  • Կիսվել: