չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Երևանից ժամանած վիրաբույժ֊ ուռուցքաբանը Ստեփանակերտում խորհրդատվություն կկազմակերպի

Երևանից ժամանած վիրաբույժ֊ ուռուցքաբանը Ստեփանակերտում խորհրդատվություն կկազմակերպի

Հուլիսի 13-ին և 14-ին Ստեփանակերտի «Դենտեքս» բժշկական կենտրոնում խորհրդատվություն է անցկացվելու Երևանից ժամանած Երևանի Բ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վիրաբույժ-ուռուցքաբանի կողմից:

Այս մասին հաղորդեցին «Դենտեքս» բժշկական կենտրոնից: Ըստ տեղեկատվության՝ վիրաբույժ-ուռուցքաբանին կարող են դիմել խալեր և մաշկային նորագոյացություններ, լիպոմաներ, կրծքագեղձի նորագոյացություններ, վերին և ստորին շրթունքի նորագոյացություններ , աթերոմաներ գլխի և իրանի տարբեր հատվածներում և վահանաձև գեղձի նորագոյացություններ ունեցող անձինք:

Ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով՝ ըստ «Դենտեքս» բժշկական կենտրոնում գործող գնացուցակի:

Գրանցվելու համար հետազոտվել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 047-94-37-65: Հասցե՝ ք. Ստեփանակերտ, փ. Ալեք Մանուկյան 9ա:

  • Կիսվել: