չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Էրդողանը Բայդենի հետ կքննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Էրդողանը Բայդենի հետ կքննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Նախագահ Բայդենը շատ լավ գիտի նախագահ Էրդողանին, և երկու ղեկավարները միասին շատ ժամանակ են անցկացրել: Բայդենը և Էրդողանը սպասում են հարաբերությունների բոլոր ասպեկտները քննարկելուն։ Այս մասին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը

Խորհրդականը նշել է, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, Բրյուսելում, հունիսի կեսերին։ Հանդիպումը երկկողմ հարաբերությունների «վերանայման» գործնական հնարավորություն է ստեղծում:

Սալիվանը նաև նշել է, որ ղեկավարները կքննարկեն իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրանում, Լեռնային Ղարաբաղում և «այն դերը, որը Թուրքիան կխաղա ապագայում Աֆղանստանի հետ բանակցություններում»:

  • Կիսվել: