չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Էլ չգիտեմ՝ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է. Գեղամ Ստեփանյան

Էլ չգիտեմ՝ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է. Գեղամ Ստեփանյան

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը արցախցիներին կոչ է անում հնարավորինս բարձրաձայնել, որ ԼՂ-ում վիճակն օրհասական է: Մասնավրապես գրել է.

«Արցախում գտնվող սիրելի՛ հայրենակիցներ, շատ են ասում, որ ՀՀ-ում հանրությունը տեղեկացված չէ, թե ինչպիսի իրավիճակ է Արցախում, կարծես թե մենք Արցախում ենք միայն հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ և հասարակության մի փոքր հատված Հայաստանում և Սփյուռքում։

Սոցիալական ցանցերի արցախցի բոլոր օգտատերե՛ր և իրավիճակին իրազեկ սիրելի՛ հայրենակիցներ, սոցիալական բոլոր ցանցերում գրեք իրավիճակի մասին, ինչպես Դիանան է արել՝ նշելով ձեր ընկերներին։

Միգուցե առաջարկս միանշանակ չընդունվի, բայց էլ չգիտեմ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է»։

ՄԻ պաշտպանը կիսվել է Դիանա Սարգսյանի գրառմամբ, ով ասում է.

«Արցախը գուցե և ապրում է, իսկ մարդի՞կ.

Մարդիկ ապրում են՝

•գրաֆիկով կամ էլ գրաֆիկներով

•հերթերի մեջ

•անվերջ քաոսի ու անորոշության մեջ

• հոգեբանական բռնություն
• ուժասպառ են
•սոված,
• նյարդային
և որ ամենակարևորն է, մարդիկ հոգնել են…
 
Հոգնել են այն ամենից ինչ շրջապատում է մեզ, բայց մեր հողից էլ հեռանալ չենք ուզում։
 
Երբեմն ուզում ենք լիաթոք ծիծաղել , հետո հիշում ենք , որ հազարավոր երեխաներ զրկված են ամեն ինչից, բժշկությունից մինչև կերակուր։
 
Հիշում ենք , որ հղիները հնարավորություն չունեն հետազոտվել այնպես, ինչպես կարգն է…
 
Ուշադիր նայեք նկարին, տրանսպորտի մեջ անգամ մրջյունի համար ազատ տեղ չկա. բոլորը փորձել են իրար տեղ տալ։
 
Մեկ անգամ ևս նայեք, տեսնու՞մ եք կին է վատացել է։
 
Նրան օգնում են բոլորը, չեղածից օգնում ու փորձում են ոտքի կանգնեցնել , նախ հղի կնոջը ապա նաև Արցախը»:

  • Կիսվել: