ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«էկոակտիվիստ» գործակալների մասին տվյալները կուղարկվեն միջազգային կառույցներին. նոր զեկույց է պատրաստվել

«էկոակտիվիստ» գործակալների մասին տվյալները կուղարկվեն միջազգային կառույցներին. նոր զեկույց է պատրաստվել

Իրավունքի և Արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանը համատեղ պատրաստել են նոր զեկույց։ Այն առավել կոնկրետացնում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստներին»։ 

 
 

Լրացուցիչ ուսումնասիրությամբ վեր են հանվել և նույնացվել Ադրբեջանական իշխանության էթնիկ զտումների քաղաքականության մասնակցող ուսանողները և այն կրթական հաստատությունները, այդ թվում` համալսարանները, որտեղ նրանք սովորում են: 

 

Այս երիտասարդ «էկոակտիվիստ» գործակալները նույնպես առնչություն չունեն շրջակա միջավայրի պահպանության հետ, Ադրբեջանական իշխանության վերահսկողության ներքո են և լցված են հայատյացությամբ: Այս ուսանողների մասին տվյալները կուղարկվեն միջազգային կառույցներին և արտասահմանյան կրթական հաստատություններին, այդ թվում` նկատի ունենալու համար այդ հաստատություններում սովորելու նրանց համապատասխան դիմումները։

 

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ

  • Կիսվել: