կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Եղածի ու գալիքի մասին... Հաթերքում համայնքային ազդեցության նախագիծ է իրականացվում

Եղածի ու գալիքի մասին... Հաթերքում համայնքային ազդեցության նախագիծ է իրականացվում

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում պատմության ուսուցիչ Արման Ավագյանը Երևանից գործուղվել է Արցախ և դասավանդում է ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի Բարմեն Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում:

Նա աշակերտների հետ կազմել և մշակել է «Ճանաչեք թուխպ հետ տվող հաթերքցիներին» նախագիծը :

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Ավագյանը պատմել է, որ գաղափարն իր մտքում ծագել է Հաթերք և, ընդհանրապես, Մարտակերտ հասնելու առաջին օրը։

«Երբ կլանված նայում ես այդ բնությանը, մեծ համայնքին, հարց է ծագում. ինչու՞ ես մինչև հիմա չգիտեի այս մասին և դեռ քանի քանիսը չգիտեն։ Մեր նախագիծը հետապնդում է մի քանի նպատակ։ Նախ` ցույց տալ բոլորին և հերքել այն թյուր կարծիքը, թե Արցախում տուրիստական առումով այլևս շատ քիչ գրավիչ տեղեր են մնացել։

Այդ ճանապարհին մենք մեր օրինակով ցույց ենք տալու մեր համայնքը և հույս ունենք, որ ուրիշ համայնքներ ևս շուտով կմիանան այդ արշավին։ Արշավի արդյունքում բոլորին ցույց կտանք մեր համայնքները և կհրավիրենք այստեղ՝ զարգացնելով կապը այլ համայնքների հետ։ Ինչպես նաև սովորողները համացանցը կօգտագործեն ավելի արդյունավետ՝ փորձելով ճանաչելի դարձնել և զարգացնել մեր համայնքը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մենք կկատարենք ֆոտո և վիդեո նկարահանումներ մեր համայնքի մշակութային կոթողների վերաբերյալ, հարցազրույցներ համայնքի բնակիչների հետ, կցուցադրենք համայնքի մշակութային տարբեր միջոցառումներ։

Բնութագրությունը հասանալի չէ

Կիրականացնենք հետազոտություններ և կտեղադրենք բազմատեսակ նորություններ Հաթերքի մասին։ Ծրագիրը եղածի և գալիքի մասին է, որին հաղորդակից կլինեն բոլորը»,- ասել է Ա. Ավագյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ հիմա գտնվում են նախապատրաստական փուլում` ֆոնդհայթայթում, գաղափարների գեներացում և այլն: «Ակնկալիքս առաջին հերթին մեկն է` պատմել, շատ պատմել մեր համայնքի մասին։ Մենք նախատեսում ենք այդ հարթակները հետագայում օգտագործել նաև այլ նախագծեր իրականացնելու համար։ Սա ներդրում է ապագայի համար։

Հաթերքը զարգացնողը մեզնից յուրաքանչյուրը կարող է դառնալ հետագայում, ամեն մեկը` տարբեր կերպ, և մենք մեր հարթակի միջոցով օգնելու ենք նրանց՝ ցույց տալով, թե ով ինչպես կարող է օգնել մեզ։ Մեր գաղափարները շատ են և սպասում են իրենց իրագործման հերթին»,- հավելել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: