երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵԱՀԿ նախագահությունը կոչ է անում բուժօգնություն ուղարկել Ստեփանակերտում պայթյունից տուժածներին

ԵԱՀԿ նախագահությունը կոչ է անում բուժօգնություն ուղարկել Ստեփանակերտում պայթյունից տուժածներին

ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությունը կոչ է արել բուժօգնություն ուղարկել Ստեփանակերտում պայթյունից տուժածներին։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ-ի թվիթերիան էջից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք սգում ենք երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած բենզալցակայանի պայթյունի հետեւանքով ողբերգականորեն զոհված մարդկանց համար։ Կոչ ենք անում անհապաղ անարգել մարդասիրական հասանելիություն տրամադրել, որպեսզի մարդիկ, ովքեր դեռ պայքարում են իրենց կյանքի համար, կարողանան բժշկական օգնություն ստանալ»:

  • Կիսվել: