շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Դավաճանությունը ոչ միայն գաղտնի ինֆորմացիա տրամադրելն է, այլև խուճապ տարածելը. ԱՀ նախգահ

Դավաճանությունը ոչ միայն գաղտնի ինֆորմացիա տրամադրելն է, այլև խուճապ տարածելը. ԱՀ նախգահ

Հունիսի 29-ին Արցախի Ազգային ժողովի նիստին նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2022-ի իր գործունեության միջոցառումների արդյունքները և 2023-ի գործունեության միջոցառումների ծրագիրը, հայտնում է ՍիվիլՆեթը։

Դավիթ Գալստյանի հարցին պատասխանելուց հետո Հարությունյանը զգայական ելույթ ունեցավ մեր անզգուշության և հակառակորդի պլանավորած քայլերի մասին։

«Ժողովուրդ, նորից եմ ուզում՝ հասկանաք՝ ամեն մի բառ հակառակորդին հնավորություն է տալիս քաղաքական հարթակում և ընդհանուր սոցիալ-տնտեսական առումով պլանավորելու իր հաջորդ քայլը։ Նպատակը մեկն է՝ ճնշել առավելագույն չափով՝ պառակտելու մեր հասարակությունը։ Երկրորդը՝ ստեղծել դժգոհության, բողոքի ալիքներ։ Ի՞նչ են անում։ Վերլուծում են այն բոլոր պրոբլեմները, որ առկա են հասարակության մեջ, և այդ պրոբլեմները զարգացնում։ Այդ պրոբլեմը բարձրաձայնելով, մենք հնարավորություն ենք տալիս դրանք ավելի խորացնել։ Խոսքի կառուցման առումով զգույշ պիտի լինենք»,- ասաց Արցախի նախագահը։

Հարությունյանն ասաց, որ մեծածավալ աշխատանք արդեն կատարվել է, և առաջիկայում լինելու են ավելի խիստ օրենդրական փոփոխություններ խուճապ տարածողների վերաբերյալ․ «Դավաճանությունը դա է, ժողովուրդ, ոչ միայն գաղտնի ինֆորմացիա տալը։ Դավաճանութունը այն է, որ երեկ մեկը, իբր ակտիվ քաղաքական գործիչ, տարածում է, որ քաղաքում վաճառում են ադրբեջանական ապրանք։ Երբ որ արդեն ձերբակալում են, ասում է՝ գիտե՞ս բա, ոմն մի աղջիկ է տվել [լուսանկարները], և ես չեմ ճշտել։ Իհարկե, դա սադրանք է, պառակտում է, երկիրը քանդելու, կործանելու ամենամեծ դավաճանությունն է։ Մենք պիտի ուշադիր լինենք նման հարցերում։ Ընդհուպ, մենք օրեսնդրական փոփոխություններ պիտի մտցնենք, այս նույն հաղորդումները պիտի գաղնտիացնենք՝ սկսած բյուջեից, բյուջեի կատարումից, բյուջեի թվերից և այլն։ Այդ բոլորը պիտի գաղտնիացնենք, հույժ գաղտնի ընդհուպ»։

  • Կիսվել: