չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
COVID-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր Արցախում կատարվել է 1318 պատվաստում

COVID-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր Արցախում կատարվել է 1318 պատվաստում

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 12-ի դրությամբ՝ Արցախում կատարվել է 1318 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 716, երկրորդ դեղաչափ` 602, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ 
 
«Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության:
 
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-16։00-ը:
 
Նախապես պետք է զանգահարել նախընտրած բուժհաստատություն և գրանցվել պատվաստման համար:
 
Պատվաստումներն անվճար են:

  • Կիսվել: