Չիտայից եկած համույթը համերգ է տվել Արցախում գտնվող խաղաղապահների համար
Արևելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) երգի և պարի համույթի արտիստները համերգային ծրագրով հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների համար: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ստեղծագործական կոլեկտիվը եկել է Չիտայից, որպեսզի բարձրացնի տնից ու հարազատներից հեռու ծառայություն իրականացնող ռուս զինծառայողների մարտական ոգին։
«Հուսով ենք` նրանց դուր կգան մեր համերգները կբարձրացնեն նրանց մարտական ոգին», - ասել են երգի և պարի համույթի ղեկավարներ Դմիտրի Ֆուրը Օլգա Վորոբյովան:
Նրանք այցելել են մարտական դիրքեր ու դրական տպավորություն ստացել։
«Բոլորն էլ ուրախությամբ դիմավորեցին մեզ։ Տղաների կենցաղն էլ բարձր մակարդակով է կազմակերպված, ամեն ինչ մաքուր է, շատ համեղ կերակուրներ են տալիս»,– նշել են համույթի ղեկավարները։
Արտիստները դիրքերում գտնվող խաղաղապահների, ինչպես նաև զինվորական ավանում բժշկական ջոկատի մասնագետների համար ռուսական ժողովրդական, ժամանակակից և պատերազմական տարիների երգեր են երգել, կազակական պարեր ու ռազմական թեմայով պարային կոմպոզիցիաներ են ներկայացրել:



